Դեսպան Ներսեսյանի հանդիպումը Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ

20 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյին (Luis Almagro):

Դեսպան Ներսեսյանը կարևորեց դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը կազմակերպության աշխատանքներին և հավելեց, որ այն նպաստավոր հարթակ է Հայաստանի և կազմակերպության անդամների միջև երկխոսություն ծավալելու համար: Դեսպանն ընդգծեց Հայաստանի և Կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում Գլխավոր քարտուղարի անձնական դերակատարումը:

Լուիս Ալմագրոն շնորհավորեց դեսպան Ներսեսյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտեց, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Նա ափսոսանք հայտնեց, որ չի կարողացել մասնակցել այս տարի Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, բայց վերահաստատեց գալիք տարի Հայաստան այցելելու իր մտադրությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում` Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և Սիրիայի կրոնական փոքրամասնությունների ու հայ համայնքի խնդիրներին:

Տպել էջը